211652_close_icon
views-count901 դիտում article-date 17:34 07-04-2024

Հրադադար չի լինի առանց գերիների ազատ արձակման. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «մեկ քայլ է հեռու հաղթանակից»։ Նա միաժամանակ պնդել է, որ հրադադար չի լինի առանց Գազայի հատվածում «Համաս»-ի (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) կողմից պահվող իսրայելցի գերիների ազատ արձակման։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Այսօր ավելի ուշ Եգիպտոսում պետք է սկսվի զինադադարի բանակցությունների նոր փուլը:

Նեթանյահուն ասել է, որ չնայած միջազգային ճնշման աճին, Իսրայելը չի ենթարկվի արմատական «Համաս»-ի «ծայրահեղ» պահանջներին։

Նմանատիպ նյութեր