211652_close_icon
views-count1027 դիտում article-date 09:22 09-11-2023

Առանց պատանդների ազատ արձակման հրադադար չի լինի․ Նեթանյահուն վերահաստատել է Իսրայելի դիրքորոշումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին շեշտել է, որ առանց պաղեստինյան անկլավում պահվող պատանդների ազատ արձակման Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում կրակի դադարեցման։

Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի* իր միկրոբլոգում։

«Առանց մեր պատանդների ազատ արձակման հրադադար չի լինի»,- գրել է Իսրայելի վարչապետը։

Նախօրեին ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում Նեթանյահուն ընդգծել էր, որ իր այս դիրքորոշման մասին Իսրայելը տեղյակ է պահում ինչպես իր թշնամիներին, այնպես էլ բարեկամներին։

Նմանատիպ նյութեր