616 դիտում
10:35 08-04-2024
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Վահե Հովհաննիսյան
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։
Ֆեսյբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Լայն հասարակությունը՝ ընդդեմ հրեշի վերածվող իշխանության․
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ոչ մի խարիսխ չունի, ոչ մի ափ չի երևում, ոչ մի փրկարար չի գալիս օգնության։
Իշխանությունը վերածվում է հրեշի. գիտի, որ տանում է աղետի ու սառնասրտորեն խաբում է ժողովրդին։ Արտգործնախարարն ասում է. « ... Մենք ընդհանուր լեզու ենք գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չենք կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում»։
Բա էլ ինչի՞ շուրջ եք համաձայնության եկել. Արցախը Ադրբեջան համարելո՞ւ, գերիներին Բաքվում թողնելո՞ւ, Տավուշի գյուղերը հանձնելո՞ւ, Բաքվի COP 29-ի՞։
Մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ 2021-ի ընտրազանգվածներն անտեր են թողնվել։ 680 հազարի լիդերը ցինիկորեն խաբել է ու տարել աղետի, մյուս երկուսի առաջին համարները՝ Քոչարյան ու Վանեցյան, դուրս են եկել քաղաքական հրապարակային պրոցեսներից և նվազագույնը երկու տարի է՝ չեն շփվում սեփական ընտրազանգվածների հետ։ Վերջին երկուսի որոշումներին կարելի է գուցե ըմբռնումով մոտենալ, որովհետև դրանք անհատական մակարդակում կայացված որոշումներ են, մնացածը պատմությունը կգնահատի։
Պարզապես արձանագրենք փաստը. բոլոր հին ընտրազանգվածները մնացել են առանց առաջնորդության, այդ թվում ամենամեծը՝ չքվեարկածները։ Բոլոր հասարակություններն ուզում են ունենալ լիդերներ, վերնախավեր, հայրեր՝ կախված հասարակության քաղաքակրթային մակարդակից, ուզում են ունենալ մեկին, որին կվստահեն, կպատվիրակեն՝ իրենց փոխարեն մտածելու, իրենց ուղղորդելու, իրենց անվտանգ ու հարաբերական արդար ձևով կառավարելու։
Հիմա հայ հասարակությունը մնացել է անտեր՝ մոլորված, անորոշ, խեղճացած. ոչ մի առաջնորդություն, ոչ մի վերնախավ, ոչ մի լուրջ մտավորական շերտ։
Նոր ընտրազանգվածները․
Տեսեք ինչ է ստացվում. մեր պետական նավը բաց ծովում դրեյֆի մեջ է, բայց նավի ներսում նույնպես քաոտիկ պրոցես է, ոչ մի ռացիոնալ ջանք ու գործողություն չկա։
Սրա հետևանքով ընտրազանգվածների բովանդակությունը և կառուցվածքը փոխվել է։ Հայաստանում այսօր, մեծ հաշվով, կա երկու ընտրազանգված.
1. Նրանք, ովքեր հավատում են, որ կարելի է շտկել-փրկել վիճակը
2. Նրանք, ովքեր չեն հավատում
Ո՞րն է այն սուպերիդեան, որը կարող է միավորել հասարակությանը՝ ինքն իրեն և պետությունը փրկելու համար։
Այդ գաղափարը կարող է լինել պետության դրեյֆը կանգնեցնելը։ Բոլոր տարաձայնություններով, բոլոր հակասություններով ու նախասիրություններով հանդերձ՝ դրեյֆը կանգնեցնելու գաղափարը կարող է միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք։ Այս գաղափարին կարելի է տալ առարկայական տեսք՝ քայլերի ճանապարհային քարտեզ՝ ինչպե´ս գնալ ներքին հաշտեցման, ներընտրազանգվածային հաշտեցման և ինչպե´ս գնալ միասնական նոր իշխանության ձևավորմանը, որտեղ բոլոր ունակ մարդիկ աշխատանքի դաշտ կունենան։
Ճիշտ հասկանալ ներսի կոնֆլիկտը․
Ընտրազանգվածները մարդկային դեմք ունեն՝ բոլոր տարբերություններով հանդերձ, և կա իշխանական մի նեղ խումբ, որը միֆական հրեշի կերպար է արդեն ստանում։ Մեր ներսի կոնֆլիկտը հիմա սա է՝ մարդկային դեմքով հասարակության (բոլոր հատկանիշներով ու դեֆեկտներով հանդերձ) և միֆական հրեշի կերպարով իշխանության։ Թե ո՞վ կհաղթի, դրանից կախված է ինչպես կավարտվի դրեյֆը։ Սա իսկապես լավ հենք է զանգվածային-ինքնափրկության պրոցես գեներացնելու։
Վերջին օրերին պետության դրեյֆն էականորեն արագացավ։ Մենք ականատես եղանք անհավանական թվացող սցենարի. արևմուտքը(ԱՄՆ-ը և ԵՄ-ը) Հայաստանի հետ շփվում է Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվությունը ստանալուց հետո, և շփման ծավալը շտկվում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվության ծավալից ելնելով։
Ռուսաստանը մեզ բաց տեքստով ասում է՝ քո շահերը պաշտպանելու փոխարեն, Հայաստան, դու ընտրում ես իմ դեմ առճակատման տարբերակը, իսկ այդ դեպքում ես կդիմեմ կոշտ քայլերի։
Սա սերիալներ սիրող հասարակություն է, և պետք է բացատրել մարդկանց, թե սերիալի լեզվով ի´նչ են նշանակում այս ձևակերպումները։ Լիբանանի, Սիրիայի և մերձավորարևելյան տարածքներում հակամարտող ուժեղների վարքագիծը և գործալաոճը նկարագրող լավ սերիալներ կան, հուշեք՝ նայեն։
Օրերս մի հետաքրքիր քննարկման էի հրավիրված («Հայաքվե», Ա. Չալաբյան). մեծ լսարան էր, որի 80 տոկոսն ինձ անծանոթ մարդիկ էին։ Անծանոթ, սովորական մարդկանց ելույթները շատ հետաքրքիր էին, և դրանք հուշում էին երկու բան՝ մենք մարդկանցով իրար հանգիստ կարող ենք լսել ու իրար հետ աշխատել, և մենք կարող ենք հրեշի դեմն առնել։
Անհրաժեշտ են նոր բանաձևեր.
1. Կանգնեցնել երկրի ներքին դրեյֆը-քաոսը. միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք,
2. Կանգնեցնել համապետական դրեյֆը, թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ուրիշների ձեռքի խաղալիք և աղետի պոլիգոն,
3. Նոր իշխանությունը պետք է ձևավորվի տարբեր տեսակետներ, գաղափարներ ունեցող ունակ մարդկանցից, լայն համախմբմամբ,
4. Հայաստանում հնարավոր է արժանապատվության և կամքի զարթոնք, հնարավոր է վերականգնել պետությունը՝ խելամիտ քայլերով»։

Նմանատիպ նյութեր
1036 դիտում
12:49 21-09-2021
Մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է․ Գարեգին Երկրորդ
Այս բաժնից
892 դիտում
19:05 05-11-2024
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ
670 դիտում
18:52 05-11-2024
Քննարկվել են «Հայհիդրոմետ»-ի դիտարկման համակարգի արդիականացման, կանխատեսումների բարելավման հարցեր
538 դիտում
18:29 05-11-2024
Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ