970 դիտում
17:59 09-04-2024
Մի շարք տնտեսվարողներ ներկայացրել են ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումներ` իրականում չունենալով պահանջվող գումարն ստանալու իրավունք
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ հարկային հսկողության շրջանակում բացահայտվել է, որ մի շարք տնտեսվարողներ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափանիշների բավարարման դեպքում, հարկ վճարողների հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրությունների) և ժամկետներում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը միասնական հաշվին մուտքագրելու նպատակով, ներկայացրել են դիմումներ` իրականում չունենալով պահանջվող գումարն ստանալու իրավունք:
Հաշվի առնելով, որ նկարագրվածն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է` խարդախությունը, ՊԵԿ-ը ենթադրյալ հանցանքի փաստերով հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե` կատարվածի հանգամանքները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ձեռնպահ մնալ նման վարքագիծ դրսևորելուց, հակառակ դեպքում` բոլոր նման փաստերով հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվելու իրավասու մարմիններին և հետևողականորեն նպաստելու, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:

Նմանատիպ նյութեր
1429 դիտում
15:13 06-06-2019
Պարզեցվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը
3560 դիտում
16:15 22-03-2018
2018 թվականից ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին
Այս բաժնից
712 դիտում
09:45 23-10-2024
Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. Լարսը բաց է
976 դիտում
09:28 23-10-2024
Գանձասարի վանքի բանալիները փոխանցվել են Վրթանես Սրբազանին