45685 դիտում
19:15 09-04-2024
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Լծեն գյուղի տարածքում «Scania»-ն դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկներն ու հրշեջ-փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում 42-ամյա Յունես Ղալիմը իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28 կմ հատվածում Լծեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտկան հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+