211652_close_icon
views-count940 դիտում article-date 23:14 09-04-2024

Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման մասին

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հարցին, ասել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։

Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցությունը կարեւոր է խաղաղության եւ կայունության հաստատման համար։

«Այդ իսկ պատճառով կարևոր է օգտագործել տարածաշրջանային ձևաչափերի հնարավորությունները, այդ թվում՝ «3+3» ձևաչափը։

Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել համագործակցությունը փոխշահավետ հիմքի վրա»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր