211652_close_icon
views-count652 դիտում article-date 10:16 10-04-2024

Եթե ​​Մոլդովան, ի պատասխան Գագաուզիայի ինքնավարության անկախության հռչակման, զորքեր ուղարկի, կդիմենք Ռուսաստանին. Գագաուզիայի ղեկավար

Եթե Մոլդովան, ի պատասխան Գագաուզիայի ինքնավարության անկախության հռչակման, զորքեր ուղարկի, տարածաշրջանը կդիմի բոլորին, այդ թվում՝ Ռուսաստանին, ասել է Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը։

Նա հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա։ Նրա խոսքով՝ մոլդովացիները չեն ցանկանում անդամակցել Եվրամիությանը։

«Հույս ունեմ, որ մեր իշխանությունները ողջախոհություն կդրսևորեն։ Բայց եթե բանը հասնի դրան, մենք կկապվենք բոլոր երկրների հետ, իհարկե, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է Գուցուլը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Նա խոստացավ, որ ինքնավարությունը «որոշ միջոցներ կձեռնարկի»։ Նրա խոսքով՝ Մոլդովայի իշխանություններն ամեն ինչ անում են երկրում «տագնապալի մթնոլորտ» ստեղծելու համար, սակայն Եվգենյա Գուցուլը Մոլդովայի վրա ռուսական հարձակման նախադրյալներ չի տեսնում։

«Մոլդովայի Հանրապետության նախագահը միջազգային այցերի ժամանակ քննարկում է որոշ ռազմական հակամարտություններ, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվել Մոլդովայի վրա, թեև մենք նման նախադրյալներ չենք տեսնում»,- վստահեցրել է նա։

«Մենք ցանկանում ենք ապրել ինքնիշխան, չեզոք, անկախ երկրում, որտեղ մենք բարեկամ կլինենք մեր բոլոր հարևանների հետ՝ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ռումինիայի և Եվրամիության հետ», - ասել է Եվգենյա Գուցուլը:

Գուցուլը Գագաուզիայի ղեկավար է դարձել 2023 թվականի մայիսին։ Նա առաջադրվել է մոլդովական ընդդիմադիր «Շոր» կուսակցությունից և  բազմիցս խոսել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին։

Նմանատիպ նյութեր