211652_close_icon
views-count664 դիտում article-date 19:07 10-04-2024

ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի Խաղաղության միջնորդության տնօրենի հետ

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի Խաղաղության միջնորդության տնօրեն Վիլ Բրումերի հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից։

Զրուցակիցներն անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները:

Նմանատիպ նյութեր