994 դիտում
11:20 11-04-2024
Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House
Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit 2024 ամենամյա զեկույցը, որի շրջանակում զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հարձակման միջև՝ Արցախում կատարվածը որակավորելով «էթնիկ զտում»:
Զեկույցում նշվում է, որ ժողովրդավարական կառավարումը Nations in Transit-ում ներառված երկրներում 20-րդ տարին անընդմեջ անկում է ապրել 2023 թվականին: Եվրասիական ավտոկրատ պետությունների կողմից հիմնական ազատությունների վրա շարունակվող հարձակումը և ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վատթարացումը հիբրիդային ռեժիմներին դասվող երկրներում (ունեն ավտոկրատական և դեմոկրատական հատկանիշներ) հեշտությամբ գերազանցել են եվրոպական ժողովրդավարական երկրների կողմից անցած տարվա ընթացքում գրանցած համեստ ձեռքբերումները:
Այս զեկույցում ընդգրկված 29 երկրից 10-ն անկում է ապրել ժողովրդավարության վարկանիշում, մինչդեռ միայն հինգն է բարելավել դիրքերը:
«Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորում է ընթանում։ Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի շարունակական փորձը և ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային նվաճումը ևս մեկ անգամ ցույց տվեցին ավտոկրատիայի էքսպանսիայի մահացու հետևանքները։ Վերջին տարիների այս և այլ իրադարձությունները արագացրել են աշխարհաքաղաքական վերադասավորումը տարածաշրջանում, որտեղ երկրները դասավորվել են երկու հակադիր բլոկներում: Ավտոկրատ պետությունները շարունակել են խորացնել իրենց բռնաճնշումները՝ միաժամանակ համագործակցելով միջազգային նորմերը խախտելու համար... Այս ռեժիմներն ակտիվորեն աջակցել են միմյանց պատժամիջոցներից խուսափելու, ներքին ընդդիմությանը ջախջախելու և ռազմական ագրեսիայի և միջազգային իրավունքի այլ խախտումների համար պատասխանատվությունը չեզոքացնելու հարցում: Իրականում նրանք ստեղծում են նոր տարածաշրջանային կարգ, որն ավելի լավ է համապատասխանում նրանց շահերին, և ժողովրդավարական երկրները դեռ պետք է համարժեք պատասխան տան», - նշվում է զեկույցում:
Փորձագետների գնահատմամբ՝ Հարավային Կովկասում Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 120,000 էթնիկ հայի փախչել:
«Նրանք այժմ հիմնականում բնակություն են հաստատել հենց Հայաստանում, որտեղ կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով իր սեփական տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով ավելի լավ կառավարման պահանջներին», - նշել են հեղինակները:
Ըստ զեկույցի՝ 2022 թվականի փետրվարին Կրեմլի ներխուժումն Ուկրաինա ամենևին էլ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական վարչակարգի վերջնական հարձակման հիմնական պատճառը չէր:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտորեն խոսում էթնիկ հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը ջնջելու իր մտադրության մասին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը բացեց նվաճման դուռ, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում խաղաղապահ պարտականություններից, և ժողովրդավարական աշխարհը նույնպես կլանված էր Կիևին աջակցելու իր ջանքերով: Բաքուն իր սեպտեմբերյան հարձակման հիմքը դրեց ամիսներ տևած շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկեց առաջին անհրաժեշտության ապրանքներից: Երբ սկսվեց ռազմական հարձակումը, տեղական պաշտպանական ուժերը համաձայնեցին վայր դնել զենքերը, և տեղական իշխանությունը լուծարվեց: Ռուսաստանի խաղաղապահները ոչ մի ջանք չեն գործադրել միջամտելու համար... Մինչդեռ ադրբեջանական զինուժը շարունակում է սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` վերջին տարիներին բազմաթիվ բախումներից հետո գրավելով այդ երկրի տարածքի մի հատված», - ասվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ Ալիևի հաղթանակները՝ քաղաքական և ռազմական, կարող են պարզապես բացել նրա ախորժակը։ Նրա երդմնակալության ելույթը ներառում էր հայկական հավելյալ տարածքի վերաբերյալ նոր պահանջներ։
«ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից պարտադրված որևէ վստահելի զսպող գործոնի բացակայության պայմաններում՝ Կովկասում ավելի ավտորիտար ագրեսիայի ակնհայտ ներուժ կա», - նշել են հեղինակները:

Նմանատիպ նյութեր
1201 դիտում
11:03 24-01-2014
Ադրբեջանը եղել և մնում է անազատ երկիր. Freedom House
5343 դիտում
14:25 28-01-2015
Ադրբեջանը՝ անազատ երկիր. Freedom House-ի տարեկան զեկույց
1103 դիտում
13:58 15-12-2022
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House
Այս բաժնից
553 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
559 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին