19994 դիտում
14:26 15-04-2024
Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Տեղում Հ. Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 հատ համակարգիչ և 2 հատ բազմոց:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնւոմ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ «անձնական ուենցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Շահինյանը Արաբկիրի նախկին թաղապետն է, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ. Բաղդասարյանին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քիչ առաջ SHAMSHYAN.com է զանգահարել Հայկ Բաղդասարյանը և ներկայացրել իր տեսակետը, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Բաղդասարյանը տեսանյութ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ աղմկահարույց բացահայտումներ է անում Հովհանես Շահինյանի և ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի մասին` ներկայացնելով փաստեր, թե ինչպես են վերոնշյալ անձինք Հայկ Բաղդասարյանին խնդրել հավաքել թիմ, ստեղծել լրատվական ռեսուրս, զբաղվել PR-ով, սակայն այդպես էլ չեն վճարել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2008 դիտում
19:41 10-04-2024
Անդրանիկ Քոչարյանը մարդասպանների պարագլուխ է, ցամաք ձորի աղվես. Հովհաննես Շահինյանին