211652_close_icon

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

views-count1240 դիտում article-date 22:40 18-04-2024
Tert.am-ի փոխանցմամբ՝ Քենիայում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է երկրի պաշտպանական ուժերի հրամանատարը` գեներալ Ֆրենսիս Օգոլան։

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Վթարի պահին ուղղաթիռում եղել է 9 մարդ։ Ուղղաթիռի կործանումից հետո Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։

Ռազմական ուղղաթիռի կործանման պատճառները դեռ պարզ չեն։

Հայտնի է դարձել զոհվածներից մեկի ինքնությունը.

Այդ  անձը Քենիայի պաշտպանության ուժերի հրամանատար Ֆրենսիս Օգոլլան է։

Միջադեպը տեղի է ունեցել Կաբեն-Չեպտուլել սահմանին` Էլգեյո Մարակվետ և Արևմտյան Պոկոտ շրջանների միջև։

Նմանատիպ նյութեր