988 դիտում
12:21 20-04-2024
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան․ news.am
Սա Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի ուղղակիորեն կյանքի վճռորոծ դրսեւորումն է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ողջ գիշերն անցկացրել է Բաղանիսում, տեղի բնակիչների հետ:
«Մեր կողմից գործընթացն ամբողջությամբ կասեցնելու պահանջ է դրվել: Մոլորեցնողն այն է, որ ամբողջը դնում են ժողովրդի վրա, ասում են՝ ձեր ուզածն ենք արել: Սա քայքայվող առաջնագծի, քայքայվող սահմանի եւ ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության տրամաբանության մասին է:
Հայտարարում են, որ 2,5 գյուղ զիջելով նվազեցնում ենք անվտանգության ռիսկերը: Այսպիսի բան չի լինում աշխարհում ոչ մի տեղ: Գյուղացիները չեն որոշում պետության սահմանների հարցը»,-ասաց նա:
Գալստանյանը տեղեկացրեց, որ վաղ առավոտյան եկել են Ոսկեպար, հանդիպել են բնակիչների հետ՝ հասկանալու նրանց տրամադրությունները, իսկ հիմա պետք է մեկնեն Կիրանց: Նրա խոսքով, Կիրանցում ինչ-որ գործընթացների են անցել, չափագրումներ են անում, ճանապարհ են ուզում արագ-արագ սարքեն:
«Պետք է գնանք, տեսնենք՝ ինչ են անում: Մենք առավոտյան Ոսկեպարում էինք, ամբողջ գիշեր եղել ենք Բաղանիսի այն հատվածում, որ փակ էր: Առավոտյան Ոսկեպարում էինք, որ հասկանանք ժողովրդի տրամադրությունները: Հիմա էլ պետք է գնանք Կիրանց, որ հասկանանք, թե գործնականում այնտեղ ինչ են անում:
Սա ոչ մի սահմանազատման տրամաբանության մեջ չի, սա անօրինական, ապօրինի գործընթաց է, որ տեղի է ունենում: Սրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու:
Համախմբում է պետք, Հայաստանի բոլոր հնարավոր վայրերում: Սա բոլորի տունն է մտնելու, անպայման չէ, որ գա, հասնի իրենց դռան շեմը: Պետք է կասեցնել այս գործընթացը: Սա պետք է լինի նվազագույն ծրագիրը, առավելագույն ծրագիրն է, որ այս մարդիկ, որոնք այսպես են գործում իրենց ղեկավարի գլխավորությամբ, մեր ժողովրդի հանդեպ, իրավունք չունեն շարունակել իշխանավարել»:
Բագրատ Սրբազանի խոսքով, Տավուշի մարզպետը երեկ եկել է Կիրանց գյուղ, որտեղ ինքը հանդիպել է մարզպետին. «Ես հստակ հարցը դրել եմ, ասել եմ՝ սա ամբողջությամբ ապօրինի գործընթաց է: Այնուհետեւ մեկնել է Բաղանիս: Այնտեղ ոչ մեկին չի հանդիպել»:

Նմանատիպ նյութեր
1009 դիտում
16:43 10-06-2024
Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
607 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
679 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից