27885 դիտում
11:22 21-04-2024
Արտակարգ դեպք՝ Գյումրիում․ քաղաքացին, բողոքելով Գյումրու քաղաքապետի դեմ, «Mercedes»-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճաններին․ նրա հետ բանակցություններ են վարել մարզի ոստիկանապետն ու ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գյումրի քաղաքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացին այդ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։
Շիրակի մարզի ոստիկանապետ Ա․ Բդոյանն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կ․ Կուրեղյանը ճիշտ բանակցություններ վարելու արդյունքում կարողացան քաղաքացուն համոզել, որպեսզի նա իջնի ավտոմեքենայից, ով, լսելով մարզի ոստիկանապետին ու ՊԾ գումարտակի հրամանատարին, իջել է ավտոմեքենայից և ոստիկանների հետ մեկնել ոստիկանության բաժին։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է նրա ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+