211652_close_icon
views-count65779 դիտում article-date 14:19 22-04-2024

Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. կրակի տարածումը կանխվել է տոնավաճառի աշխատակիցների կողմից, հակառակ դեպքում ողջ տոնավաճառը կվերածվեր մոխրակույտի. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է տացվել, որ մալաթիայի տոնավաճառում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տոնավաճառի անվտանգության աշխատակիցները, որոնց շնորհիվ էլ կանխվել է կրակի տարածումը, հակառակ դեպքում  հրդեհը մեծ տարածք կընդգրկե, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել, ապա մարել են 3 տաղավարում առաջացած կրակը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բադալյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները օգտվել են տոնավաճառի ղեկավարության կողմից պահեստավորված ջրից, ինչը առաջընթաց է նման դեպքերում կրակի տարածման կանխման համար, քանի որ հրշեջները էլ չեն գնացել ջուր լիցքավորելու, հենց տեղում օգտագործել են տոնավաճառի ջուրը և հենց տոնավաճառի աշխատակիցների շնորհիվ է, որ կրակի տարածումը րոպեների ընթացքում կանխվել է:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր