211652_close_icon
views-count25757 դիտում article-date 18:32 22-04-2024

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, 2 «Nissan»-ները, «Toyota»-ն ու «Mazda»-ն. վթարված ավտոմեքենաներից մեկը «24News»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանինն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Տերյան 52 հասցեի մոտ բախվել են «BMW», 2 «Nissan», «Mazda» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մելիք Մելոյանն ու Ազատ Սահակյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, իսկ մնացած վթարված ավտոմեքենաները եղել են կայանված:

«Nissan»-ներից մեկն էլ պատկանում է Երևանի բնակիչ, «24News»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանին, ով նաև եղել է դեպքի վայրում:

Վարորդները ենթարկել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր