865 դիտում
08:55 23-04-2024
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ իշխանությունների հանձնողականության բոլոր պայքարողների հասցեին այս օրերին իշխանությունները կեղտոտ քարոզարշավ են կազմակերպել։ Սակայն ուշագրավ է, որ առաջին պլան են մղվել մերձիշխանական մշտական սատելիտները, մի քանի ֆեյսբուքյան հայհոյողներ ու ֆեյքային ողջ արսենալը:
Իսկ իշխանության ներկայացուցիչները մեծամասամբ հրապարակային ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն տալիս տեղի ունեցողի մասին, առավելագույնը՝ նրանցից մեկ-երկուսը նորից մուննաթ են գալիս, թե իբր թույլ չեն տալիս իրենց «խաղաղություն» ապահովել։ Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր պատգամավորներին և իշխանության այլ ներկայացուցիչների, բացառությամբ մի քանիսի, առայժմ զերծ մնալ բովանդակային մեկնաբանություններից, հնարավորինս հեռու մնալ լրագրողների աչքից ու բավարարվել սոցցանցային «խայթող», պաթետիկ ու մանիպուլյատիվ գրառումներով:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ երկրում ստեղծված գերլարված փուլերում իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2077 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»