901 դիտում
10:28 25-04-2024
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի մարաթոնը» կազմակերպվում է 2018 թվականից և տարածաշրջանում միակ 42կմ մարաթոնյան վազքարշավն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում և հավաստագրված է «AIMS» միջազգային մարաթոնների կազմակերպության կողմից։
Վազքարշավը մեկնարկելու է ապրիլի 28-ին՝ ժամը՝ 08:00-ին, Ս. Շահումյանի անվան հրապարակից և շարունակվելու մինչև 14:30-ն՝ ընդգրկելով 42կմ, 21կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ (մանկական վազք) վազքատարածություններ: Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, «Հաղթանակ» կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ.Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակվելով մեկնարկային վերջնագծում: Մեկնարկային տարածքը վազորդների համար բաց կլինի ժամը 07:00-ից:
Միջոցառման ընթացքում՝ ժամը 8:00-ից մինչև 14:00-ն փախադրամիջոցների երթևեկությունը դադարեցվելու է վերոնշյալ հատվածներում՝ հատվածական կամ ամբողջ միջոցառման ընթացքում:
Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ 2000 վազորդ:

Նմանատիպ նյութեր
4425 դիտում
14:41 26-11-2015
Նոյեմբերի 27-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
1491 դիտում
11:59 27-11-2015
Այսօր Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
Այս բաժնից
517 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
703 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1444 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն