34414 դիտում
17:45 25-04-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բագրևանդի փողոցում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Բագրևանդի 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Կիրակոսյանի վարած «Hyundai» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Արամ Քոչարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Սամսոն Ալեքսանյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Բախման հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել օբյեկտներից մեկի պատին:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+