211652_close_icon
views-count43161 դիտում article-date 13:43 26-04-2024

Ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Շուշանիկ Բ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կամո փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է աջ գոտում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն, այնուհետև քաղաքացիների ու պարեկների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գագիկ Հովակիմյանը, պարեկ Կարեն Հակոբյանն ու կրտսեր պարեկ Շահեն Տոնյանը: 

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է կայանված «Mercedes»-ի վարորդի ինքնությունը: 

«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր