31906 դիտում
17:25 26-04-2024
«Վեոլիա Ջուր» ընկերության անգործության պատճառով հակասանիտարական վիճակ՝ Եղվարդ քաղաքի Արայի թաղամասում, որտեղ տիրում է գարշահոտություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասում մեկ ամսից ավելի պայքարում են կոյաջրերի ու դրանից առաջացած գարշահոտի դեմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ասում էին, որ Խցանման պատճառով դրանք դիտահորով հոսելու փոխարեն լցվում են բնակիչների հողատարածքներ ու բակեր։ Բացի այն, որ կոյաջրերը գարշահոտ են տարածում, նաև քայքայել են ջրի խողովակը։
Բնակիչները մտավախություն ունեն, որ կոյաջրերը կխառնվեն խմելու ջրին։ Ասում են՝ ժամանակին կոյուղատարերը իրենք են կառուցել իրենց ուժերով։ Հիմա վճարումները «Վեոլիա ջուր» ընկերությանն են կատարում։ Բայց երբ խնդիր է լինում, ընկերությունից հրաժարվում են գալ։
Եղվարդի քաղաքապետարանն է օգնության հասել բնակիչներին։ Հատուկ տեխինկա են բերել, մաքրել դիտահորն ու բացել խցանումը։ Բնակիչները կարծում են, որ սա ժամանակավոր է, պետք է հիմնովին լուծել խնդիրը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+