211652_close_icon
views-count898 դիտում article-date 22:31 28-04-2024

Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում

Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի աշխատանքին: Այս մասին վկայում են CNN հեռուստաալիքի անցկացրած հարցումների արդյունքները:

Ըստ առկա տվյալների՝ հարցվածների 60%-ը հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն ՝ հարցվածների 71 տոկոսը հավանություն չի տալիս պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում ԱՄՆ նախագահի քաղաքականությանը, միայն 28 տոկոսն է դրան աջակցում:

Հարցումն անցկացվել է ապրիլի 18-23-ը 1 212 մեծահասակների շրջանում: 

 

Նմանատիպ նյութեր