211652_close_icon
views-count943 դիտում article-date 11:52 29-04-2024

ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր

Ամերիկյան Օկլահոմա նահանգը պատուհասել է հորդառատ տեղումներով սաստիկ փոթորիկը, որը հանգեցրել է մի շարք տոռնադոների ձևավորմանը։ Դրա հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի Արտակարգ իրավիճակների վարչությանը:

Օկլահոմայի նահանգապետ Քևին Սթիթը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։ Անցած հանգստյան օրերին Օկլահոմայի որոշ հատվածներում «միաժամանակ մի քանի խոշոր և չափազանց վտանգավոր տոռնադոներ են գրանցվել», ըստ Ազգային եղանակային ծառայության: Որոշ վայրերում քամու պոռթկումները հասել են 218 կմ/ժ արագության:

Միայն Սալֆեր քաղաքում տուժել է մոտ 30 մարդ, նրանց վնասվածքների ծանրության մասին տեղեկություն չի տրամադրվել։ Սթիթը մանրամասնել է, որ քաղաքի կենտրոնական մասում գտնվող բոլոր ձեռնարկությունները ոչնչացվել են:

«Սա, անկասկած, ամենախոշոր վնասն է, որը ես երբևէ տեսել եմ նահանգապետ դառնալուց ի վեր»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր