93360 դիտում
17:29 29-04-2024
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել. ոստիկաններն ու պարեկները 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են դեպքի վայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպի գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտերից մեկում տղամարդու դի կա :
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Հովսեփյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև մեծ թվով ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների և ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներ:
Ոստիկաններն ու պարեկները մոտ 1 ժամ 5-7 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել դաշտերում և ի վերջո գտել են դեպքի վայրը:
Հայտնաբերել են մահացածին, ում կողքին եղել է հրազեն, մարմնի կողքին՝ զամբյուղի մեջ, հայտնաբերել են սպանված շանը:
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանում բնակվող 55-ամյա Ա․ Ծ.-ն է:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ «Մինչ այդ նա հեռախոսով հաղորդագրություն էր ուղարկել հարազատներին ու հայտնել, որ գտնվում է ինչ-որ դաշտավայրում, որից հետո իր անվամբ հաշվառված հրազենով կրակել է շան վրա, ապա ինքնասպան եղել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+