211652_close_icon
views-count910 դիտում article-date 21:23 29-04-2024

ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը IRNA-ին տված հարցազրույցում ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնագրի անհրաժեշտությունն ընդհանուր անվտանգային խնդիրների լուծման համար։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝  ապրիլի 29-ին հրապարակված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավորը  համոզմունք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է։ Նա ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ Իրանի բազմաթիվ հայտարարությունները։

Գրիգորյանը նշել է, որ, չնայած Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող Իրանի խիստ հայտարարություններին, ներկայում երկու երկրները չունեն որևէ կոնկրետ ռազմական համաձայնություն։

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային սահմանների պահպանման հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվի, քանի որ այս հարցը նրա համար «կարմիր գիծ» է՝ ելնելով իր ազգային շահերից։

Նմանատիպ նյութեր