1339 դիտում
09:57 03-04-2015
Սա պատմական համաձայնություն է. Օբաման՝ Իրանի և «Վեցյակի» միջև ձեռք բերված քաղաքական համաձայնության մասին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իրանի և «Վեցյակի» միջև նախօրեին իրանական միջուկային հարցում ձեռք բերված քաղաքական համաձայնությունն անվանել է պատմական:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ Տանն ունեցած իր ելույթում Օբաման նշել է, որ եթե համաձայնագիրն ամբողջապես իրագործվի, ապա այն թույլ չի տա, որպեսզի Թեհրանը միջուկային զենք ունենա:
«Որպես նախագահ և բանակի գերագույն հրամանատար՝ ես այլևս ոչ մի պատասխանատվություն չունեմ, բացի ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը հոգալուց: Ես վստահ եմ, որ եթե այդ համապարփակ համաձայնագիրը վերջնականապես կնքվի, ապա այն մեր երկիրը, մեր դաշնակիցների երկրները և ողջ աշխարհն ավելի անվտանգ կդարձնի»,-ընդգծել է նա:
Համաձայնագիրը վերջնականորեն կհաստատի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Արևմտյան ԶԼՄ-ներն էլ իրենց հերթին հաղորդում են, որ համաձայնագրով Թեհրանը պարտավորվում է դադարեցնել ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների 2/3-ի աշխատանքը, այսինքն՝ Իրանում գործող 19,000 ցենտրիֆուգներից կաշխատի միայն 6,000-ը, իսկ մնացած պաշարները դուրս կբերվեն երկրից: Յուրաքանչյուր 10 տարին 1 անգամ կանցկացվի ձեռք բերված պայմանավորվածությունների մոնիթորինգ:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին էլ Twitter-ի իր ջում գրել է. «Միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի առանցքային կետերը համաձայնեցված են: Նախագիծը պատրաստ կլինի մինչև հունիսի վերջը»:
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
16:28 14-07-2015
Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ
1191 դիտում
12:27 18-02-2014
Վիեննայում մեկնարկում է Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը
Այս բաժնից
868 դիտում
22:36 29-10-2024
Օրբանը Վեբերին և ֆոն դեր Լեյենին մեղադրել է Հունգարիայի դեմ դավադրության մեջ
835 դիտում
21:25 29-10-2024
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն աշխատանքային խումբ կստեղծեն ավտորիտար սպառնալիքների դեմ պայքարի համար
910 դիտում
20:43 29-10-2024
Վրաստանի ընդդիմությունը նախագահի հետ քննարկել է հետընտրական գործողությունների ծրագիրը