78862 դիտում
20:00 30-04-2024
Աշտարակի ոստիկանները հերթական մեծ քանակի զենք-զինամթերքն են հայտնաբերել․ նրանք այցելել էին «Աշտարակի ձոր» ռեստորանի նախկին սեփականատեր «Տաճոյի Լյովային»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ Հանրապետությունում շարունակվում է «Զինանոց-2024» համալիր կանխարգելիչ միջոցառումների անցկացումը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժինը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, նույնպես ակտիվ պայքար են տարել ու շարունակում են տանել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ և վերջին 1 տարում այնքան զենք ու զինամթերք են հայտնաբերել, այդ թվում քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից, ինչպես նաև նրանց ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ, որ կարելի է այդ հայտնաբերված զենք-զինմթերքով մի քանի գունդ զինել։
Այսօր՝ ապրիլի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Լևոն Մ․-ի մոտ ապօրինի զենք-զինամթերք կա։
Ոստիկանները բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ այցելում են Լևոն Մ․-ին և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հայտնում է, որ տեղեկությունը հավաստի է և ոստիկաններին է ինքնակամ հանձնում 1 հատ «SS» մոդելի ջնջված գործարանային համարով ատրճանակ, 1 հատ «ՏՏ» մոդելի առանց գործարանային համարի ատրճանակ, 1 հատ «ՏՏ» մոդելի գործարանային համարով ատրճանակ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ և 1 հատ առանց գրառման և գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 1 հատ «Բռաունինգ» մոդելի առանց գործարանային համարի ատրճանակ, թվով 6 հատ «ՏՏ» մոդելի ատրճանակի փամփշտատուփեր, թվով 1 հատ «Բռաունինգ» մոդելի ատրճանակի փամփշտատուփ, թվով 240 հատ տարբեր տրամաչափի ատրճանակի փամփուշտներ և հայտնել, որ Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ բարեգործությամբ զբաղվելիս այնտեղ կատարված այցելությունների ժամանակ ներկայացված զենք-զինամթերքը իրեն տարբեր մարդիկ են տվել և իմանալով, որ զենք-զինամթերքը կամավոր հանձնողը ազատվում է քրեական պատասխանատվությունից` որոշել է կամավոր հանձնել։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Լևոն Մ․-ն Արագածոտնի մարզում հայտնի «Տաճոյի Լյովան» է, ով նախկինում եղել է «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը, ռեստորանը հիմա պատկանում է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի ընտանիքին։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16873 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ