211652_close_icon
views-count1156 դիտում article-date 21:55 02-05-2024

ՔՊ-ականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահի հետ

Մայիսի 2-ին Վաշինգտոնում հանդիպել ենք Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահ Թոմաս Քինի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․

«Հանդիպել ենք նաև ԱՄՆ սենատորներ Շելդոն Ուայթհաուսին և Ալեքս Պադիլային:

Հանդիպումների ընթացքում ներկայացրել ենք Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացը` կարևորելով ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

Քննարկվել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման առանցքային գործոն:

Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը»,- գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր