211652_close_icon
views-count1366 դիտում article-date 22:45 02-05-2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ իրեն պահանջ է ներկայացվել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։

Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ վրացական իշխանությունները հրաժարվել են ռազմավարական գործընկերության բանակցություններից։

«Ուզում եմ պարզաբանել, որ վարչապետին ԱՄՆ են հրավիրել այն նախազգուշացումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։

Այցի անցկացումը վերապահումներով չի համապատասխանում գործընկերության ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր