1952 դիտում
16:31 21-06-2019
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել հունիսի 20-ի բողոքի ակցիաներից հետո, հաղորդում է Tass գործակալությունը։
«Ընդունված որոշումը պատասխանատվություն է ժողովրդի առջեւ»,-հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Կոբախիձեի պաշտոնաթողության որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի նիստում, որը ղեկավարել է նրա նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում խորհրդարանի պատերի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը վերածվել է ոստիկանության հետ ցուցարարների բախման: Ակցիայի մասնակիցները պահանջել են Իրակլի Կոբախիձեի հրաժարականը՝ նրան մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ: Նման մեղադրանքների պատճառ է դարձել սկանդալը՝ կապված Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարն է:
Նա բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռը, ինչն առաջացրել է ընդդիմադիր պատգամավորների, իսկ հետո նաեւ վրաց հասարակայնության վրդովմունքը: Բազմահազարանոց հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունը դրա մասնակիցների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ: Տուժել է 240 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 80 աշխատակից: Այդուհանդերձ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան, հայտարարել է, որ ակցիան հունիսի 21-ին կշարունակվի Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ: Նա պնդում է, որ տեղի ունեցածից հետո այլեւս հնարավոր չէ կանգ առնել:
Նմանատիպ նյութեր
2093 դիտում
16:11 16-01-2021
Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար
1129 դիտում
18:29 25-03-2024
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք
1363 դիտում
22:45 02-05-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից
Այս բաժնից
1093 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
862 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1075 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին