211652_close_icon
views-count1489 դիտում article-date 13:37 03-05-2024

Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց

Ոստիկանները դարձյալ արգելեցին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մուտքը Կիրանց գյուղ։

«Մենք երեքս՝ ես, պարոն Սուրեն Պետրոսյանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ուզում էինք գնալ ժողովրդին տեսնել, մարդկայնորեն, հոգևոր իմաստով, զուտ հասկանալու՝ ոնց են, վիճակներն ինչպես է, և մեր ահասարսուռ ոստիկանները որոշեցին, որ այդ ողորմությունը չպետք է անեն։Մենք ընդամենը գնալու էինք 5-10 րոպեով տեսնեինք, այլ բան չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Դիտարկմանը՝ թե հայտարարվել է, որ տարածքում ականազերծում է իրականացվում և անվտանգության նկատառումներից ելնելով է մարդկանց մուտքն արգելվում, Տավուշի թեմի առաջնորդը պատասխանեց, որ այդ ամենն անօրինական է արվում։

«Այդ դեպքում ինչո՞ւ են մյուսներին թողնում։ Լրիվ անօրինական է մեր տեղաշարժն արգելելը։ Մենք ոչ ականապատ դաշտ էինք մտնում, ոչ որևէ այլ բան անում, գնում էինք այն տարածքը, որտեղ ժողովուրդ կա, բարևենք, ասենք շնորհակալություն հաց ու ջրի համար։ Այդ մարդիկ մեզ խնամել են, հասկանում ե՞ք», - նշեց նա։

Հարցին՝ կա՞ն արդյոք տեղեկություններ ականազերծման աշխատանքների վերաբերյալ, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ իրենք տեղյակ չեն։

Նմանատիպ նյութեր