994 դիտում
14:24 03-05-2024
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է։
Հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը․
«Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։
Ձեզ ենք ներկայացնում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված Ընձառյուծի հավաքական տեսանյութը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակում իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքը։
Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։
Ընձառյուծը ճկուն կենդանի է, ունի ձգված, մկանոտ, սլացիկ մարմին, որի երկարությունը 180-200 սմ է, իսկ պոչի երկարությունը` 80-100 սմ: Հասուն արուի կշիռը երբեմն կարող է հասնել 90 կգ: Ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը կարճ են և ամուր, թաթերը լայն են ու սուր ճանկերով, որոնց շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։ Ունեն սուր տեսողություն, լավ լսողություն, սակայն հոտառությունը համեմատաբար թույլ զարգացած է։
Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8275 դիտում
11:30 28-04-2019
Վայոց Ձորում տեսախցիկը կրկին ընձառյուծ է ֆիքսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7058 դիտում
12:41 05-02-2021
«Արևիկ» ազգային պարկում ֆոտոբռնիչ սարքը կրկին կովկասյան ընձառյուծ է ֆիքսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4648 դիտում
21:15 16-01-2015
Բորենիները խլում են ընձառյուծի որսը. տեսանյութ
Այս բաժնից
400 դիտում
15:44 01-11-2024
Գուրգեն Արսենյանը Պորտուգալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
400 դիտում
15:35 01-11-2024
Հայաստանի մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ. առողջապահության նախարար