100420 դիտում
22:17 03-05-2024
Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ․ ըստ համալսարանի անվտանգության պետի՝ կա վիրավոր․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ ստացվում է Ամերիկյան համալսարանի անվտանգության պետից, ով հայտնում է, որ կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Ամերիկյան համալսարանի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա առկա է նույնպես արնանման հետքեր և կրակված 1 գնդակ։
Տարածքը սահմանազատել են պարեկ Արսեն Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Հայկ Բարսեղյանը։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն դեպքի վայրից ոստիկաններն ու պարեկները ոստիկանության Արաբկիրի բաժին են կասկածանքով տարել մի քանի անձանց, ովքեր հանրությանը հայտնի անձնավորությունների բարեկամներ են։
Ձեռնարկվում են նաև օպերատիվ-հետախուզական, քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+