211652_close_icon
views-count1144 դիտում article-date 17:38 04-05-2024

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ

Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկի, 25.1.1978։ Հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասված է գերատեսչության բազայում։

Հոդվածը, որով նա հետախուզվում է, չի հրապարակվում։

Տվյալների բազայում նշվում է նաև հետախուզվողի ծննդավայրը՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքը:

Նմանատիպ նյութեր