211652_close_icon
views-count997 դիտում article-date 23:22 04-05-2024

Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի հատվածի ճգնաժամը

Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են պաղեստինյան ժողովրդին օգնելու և Գազայի հատվածի վրա իսրայելական ռեժիմի հարձակումը կասեցնելու ծրագրերը, հայտնում է Tasnim-ը։

Շաբաթ օրը Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) պետությունների և կառավարությունների ղեկավարների 15-րդ իսլամական գագաթնաժողովի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին հանդիպել են:

Երկու դիվանագետները քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Գազայի պատերազմը:

Գնահատելով Գազայում պատերազմին վերջ տալու Եգիպտոսի ջանքերը՝ Ամիր Աբդոլլահյանը հայտնել է Իրանի պատրաստակամությունը Եգիպտոսի օգնությամբ պաղեստինյան անկլավ հասցնել հումանիտար պաշարներ։

Իր հերթին, Շուքրին դատապարտել է պաղեստինցի խաղաղ բնակիչների կոտորածը և Գազայի վրա յոթ ամիս շարունակվող հարձակման հետևանքով հասցված համատարած վնասը:

Եգիպտոսի արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ շարունակվող քաղաքական ջանքերն ու բանակցությունները վերջ կդնեն Գազայի դեմ պատերազմին և կօգնեն վերականգնել պաղեստինցիների իրավունքները։

Եզրափակելով՝ արտգործնախարարները հույս են հայտնել, որ Գամբիայում ԻՀԿ գագաթնաժողովը կամրապնդի մահմեդականների միասնությունը՝ ի աջակցություն Պաղեստինի և կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը։

Նմանատիպ նյութեր