211652_close_icon
views-count1890 դիտում article-date 13:22 06-11-2015

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կրկին քննարկել են Սիրիայի ճգնաժամը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆերիդուն Սինիրիօղլուն հերթական հեռախոսազրույցն են ունեցել Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման թեմայի շուրջ, հաղորդում է Ria Novosti-ն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուժեղացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Նշենք, որ նոյեմբերի 15-16-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունենալու G-20-ի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով 10-րդ գագաթնաժողովը:

Նմանատիպ նյութեր