211652_close_icon
views-count1147 դիտում article-date 14:38 07-05-2024

Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը չեկած դեսպանները մոռացել են, թե ինչի համար են գտնվում Մոսկվայում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Նրանք մոռանում են, թե ում են հավատարմագրված: Նման գործողությունները շատ խոսուն են: Նրանք պարզապես մոռանում են, թե որտեղ են և ինչու են այստեղ գտնվում: Կարծում եմ, որ նրանց իշխանությունները խանգարում են նորմալ դիվանագիտական գործառույթներ իրականացնել, ինչը ցավալի է»,- ասել է Ուշակովը:

Նա ավելի վաղ հայտնել էր, որ երդմնակալությանը հրավիրված են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

Պուտինը պաշտոնապես ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Կրեմլում:

Նա իր ելույթում նշել է, որ Ռուսաստանի ճակատագիրը միայն իրենք են որոշելու և պատվով են հաղթահարելու այս դժվարին փուլը՝ դրանից ավելի ուժեղացած դուրս գալով:

Նմանատիպ նյութեր