211652_close_icon
views-count1138 դիտում article-date 17:51 07-05-2024

Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան

Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, աջակցելու:

Այս մասին երթի ժամանակ հայտնեց Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե որպես վարչապետի թեկնածու իր անունն է շրջանառվում։

«Այն, ինչ տեղի է  ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է, իսկ այդ պրոցեսն իրականացնող հանձնաժողովները գործունեության որևէ իրավական հիմք չունեն»,- ընդգծեց Թաթոյանը:

Նա նշեց, որ այդ մասին մանրամասն խոսել է: 

«Այս պրոցեսը նաև հակադրվում է մեր շահերին։ Ինչո՞ւ, ստեղծվում է կարծրատիպ՝ իբր իրականացվում է օրինական սահմանազատում։ Դրա համար է, որ տարբեր երկրներ, միջազգային տարբեր կազմակերպություններ ողջունում են այս գործընթացը, նշում, որ սա տեղի է ունենում համաձայնագրի հիման վրա։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ չկա ոչ մի համաձայնագիր։ Այս մասին խոսում են կառավարության տարածած հաղորդագրությունները»,-ասաց նա։

Արման Թաթոյանն ընդգծեց, որ խիստ արատավոր պրոցես է սկսվել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

«Մենք տեսանք, թե ինչպես խորհրդարանում կառավարող խմբակցության անդամները բացահայտ կերպով թիրախավորում են եկեղեցուն, Սրբազան հորը՝ Բագրատ Սրբազանին։ Բացի այն, որ նրանք գործում են իրենց իսկ իշխանության տարիներին ընդունած քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքներ, դրանով հարվածում են Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերին, ինչը դատապարտելի ու անընդունելի է»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր