211652_close_icon
views-count13208 դիտում article-date 11:00 08-05-2024

Գողության դեպք՝ Երևանում․ 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են նրան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ գտնվել են Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, որտեղ նկատել են, որ մի քաղաքացի գողանում է նշված վայրում նվագելու միջոցով գումար վաստակող քաղաքացու դիմաց դրված մետաղադրամներով լցված արկղը և դիմում փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները անմիջապես հետապնդելով վերջինիս, ով իր մոտ եղած արկղը փախուստի ժամանակ նետում է, կարողանում են բռնել և կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվում է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 56-ամյա Արսեն Հ․-ն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 54-ամյա Ռոբերտ Մ․-ն և հայտնել, որ Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, իրեն անհայտ անձը նվագելու ժամանակ իր դիմացից բացահայտ հափշտակել է մետաղադրամներով լցված արկղը:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնականի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «կողոպուտ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր