211652_close_icon
views-count6392 դիտում article-date 15:34 08-05-2024

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Ուսանող ե՞ս, հետևապես Ամիօի առաջին մասշտաբային կրթական բարեգործական ծրագիրը հենց քեզ համար է:
Ամիօ Բանկը մեկնարկում է Amio Era՝ Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը, որը նախատեսված է վառ ու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար:

Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է:

Ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր առաջադիմությամբ 1-ից 3-րդ կուրսի մինչև 25 ուսանող, ովքեր Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց հաջորդ տարվա կրթավճարի ֆինանսավորում, ինչպես նաև բանկում աշխատելու հնարավորություն:

Մենք մի նոր ժամանակաշրջան ենք, որտեղ գիտելիքը սահմաններ չունի, և յուրաքանչյուրն ունի սավառնելու
հնարավորություն:

Շուտով միասին կուղևորվենք Ամիօ ժամանակաշրջան:

Ծրագրի մեկնարկի մանրամասներն առաջինն իմանալու համար միացիր Amio Era-ի ինստագրամյան էջին

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ նյութեր