211652_close_icon
views-count841 դիտում article-date 16:00 09-05-2024

Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան

Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը.

«Այդ առթիվ՝

1) Հայտարարում ենք, որ պատրաստ ենք նշված քաղաքացիներին ևս տրամադրել անվճար իրավաբանական օգնություն։
2) Խորհուրդ ենք տալիս չընդունել սեփական ձեռքով աշխատանքից ազատվելու դիմում գրելու «հորդորները»։
3) Խորհուրդ ենք տալիս նման սպառնալիքները ձայնագրել։

Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787։ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն»:

Նմանատիպ նյութեր