«Մեր պատասխանը Բագրատին». ՔՊ-ականներն իրենց նույնաբովանդակ գրառումներով ֆլեշմոբ են սկսել․ news.am
Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո ՔՊ-ական պատգամավորները ֆլեշմոբ են սկսել, նրանք տեղադրում են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ նույնաբովանդակ գրառումներ անում, գրում է news.am-ը։
Մասնավորապես, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրել է.
«Մեր պատասխանը՝ Բագրատին
ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան
Կեցցե´, ժողովրդավար ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»:
Նույն գրառումն իր էջում տեղադրել է ՔՊ-ական պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը:
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի հակիրճ է գտնվել՝ միայն նշելով. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։