211652_close_icon

Վրաերթ՝ Արարատի մարզում․ Արտաշատում 21-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7582 դիտում article-date 18:54 29-04-2025
Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիս Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 անչահաս հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ, այնուհետև հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Մուշեղ Վարդանյան և Նվեր Հարությունյանը։ 

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքիի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր