211652_close_icon

Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին

views-count1111 դիտում article-date 13:51 10-05-2024
Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ ցանկություն, ու կարծում եմ, որ ճիշտ չէ։

Այս մասին, անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածուն, ասաց Սրբազանը։

Հարցին, եթե շարժմանը միացաների մեծ մասը այնուամենայնիվ պահանջի իր թեկնածությունը, ինչպես կվարվի, Սրբազանն ասաց․

«Ընթացքը կորոշի, անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող ընթացքը գնա, Աստվածային նախախնամությունն  է մեզ ուղղորդողը»։

Նմանատիպ նյութեր