910 դիտում
14:16 10-05-2024
Պարո՛ն Գյուրջինյան, ամոթ է, «Էլեկտրիկ Երևան»-ին թաքուն գալիս մասնակցում էիք․ Սրբազանը դիմեց Բրյուսովի դռները ուսանողների առաջ փակած Դավիթ Գյուրջինյանին
Ինքը իր ինքնությանը ստել է, խաբել է, ես ամաչում եմ իր փոխարեն, նա ինձ շատ մտերիմ ընկեր է եղել։
Այս մասին, խոսելով Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի մասին, ով փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին միանալ շարժմանը, ասաց Բագրատ Սրբազանը։
«Ինքը իմ դասախոսն է եղել, երբ ես Ճեմարանի տեսուչն էի, մեծ արժեքներից է խոսել, հայրենասիրությունից է խոսել, Հայոց լեզվից է խոսել, ահավասիկ՝ գործնականում արտահայտվում է, առիթը օգտագործելով դիմում եմ բոլոր ստախոս դասախոսներին՝ ժողովուրդ ջան, ինչ դասավանդում եք, դրան տեր կանգնեք, ամոթ է, չեք կարող գնալ, ուսանողի դիմաց մեծ-մեծ խոսել, բայց կյանքում հակառակը լինել։
Ես ուսանողներին կոչ եմ անում, որ այդպիսի դասախոսներին թիկունքով դառնան, չլսեն նրանց։ Այդ մարդիկ չեն լինելու չափողը ոչ ձեր առաքինության, ոչ էլ ուսումնական առաջադիմության, ամոթ է։ Պարոն Գյուրջինյան, իսկապես ամոթ է։ Էլեկտրիկ Երևանին թաքուն գալիս մասնակցում էիք, երկիր եք կորցրել, ընդ որում դուք Տավուշից եք»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք իրենք պատրաստվում են դռները կոտրել, Սրբազանն ասաց․
«Ոչ, ի՞նչ դռներ կոտրենք։ Այդ դռներն արդեն կոտրված են, որովհետև երեխաների հոգեբանությունն են կոտրել։ Այս մարդիկ այստեղ ո՞ւմ են պատրաստում, խամաճի՞կ, արժե՞ք են պատրաստում, ողորմելիների շարք են պատրաստո՞ւմ»։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել, իսկ այսօր՝ 18։30-ին կրկին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

Նմանատիպ նյութեր
952 դիտում
12:42 10-06-2024
Ժամը 15։30-ին եկեք Բաղրամյան, այստեղ եղեք, որ մեր խնդիրների լուծմանն անցնենք․ Սրբազանը կոչով դիմեց ժողովրդին
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»