1072 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
Ձեզ կարող են անդադար մեղադրել, թե չի կարելի դասերը ձախողել, չի կարելի դասերից բացակայել, բայց եթե մի քիչ լուրջ վերաբվերվեք պատմությանը ու պատմությունը լավ ուսումնասիրեք, կտեսնեք՝ բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են գիտակից ուսանողության վրա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը՝ դիմելով ուսանողներին։
«Այնպես որ, Աստված օգնական և Աստված պահապան ձեզ, երբեք ուշ չէ ինչ-որ լավ բան անել, որովհետև միշտ էլ դրա ժամանակը կա, մնացածը սուտ է։ Ազնիվ եղեք ինքներդ ձեր խղճի հետ։ Այսօր շատ հասկանալի է՝ ինչ նկրտումներով միշտ մեղադրում են, որ այս Շարժումը եկեղեցին է ղեկավարում, Սրբազանն է ղեկավարում, ի՞նչ գործ ունի երկրի պետականության կամ չգիտեմ ինչեր են խոսում, ես պարզապես մի բան հիշեցնեմ ձեզ, եթե չգիտեք պատմությունը։ Այսօր Ռուսաստանը որպես պետություն, որ կա և էլի շատ շատ ուրիշ պետություններ պարտական են միայն եկեղեցուն»,- նշեց նա։
Նա նաև հայտարարեց, որ բոլորովին վերջերս ընդամենը 100 քանի տարի առաջ Սրադարապատի մոտ մեր ռազմական ղեկավարությունը Հայոց կաթողիկոսին առաջարկեց նահանջել գնալ Սևան, Կաթողիկոսը չհրաժարվեց մնալ իր տեղում և կոչ արեց պայքարել ու թույլ չտալ, որ թուրքը մտնի սրբավայր։
«Այնպես որ, մի տրվեք կեղծ գաղափարախոսությանը, ես օրինակ շատ լավ եմ հիշում, թե ինչպես Պարոն Ալեն Սիմոնյանը 2018 թվականի շարժման ժամանակ իր հպարտությունն էր հայտնում, որ Եկեղեցին միացել է իրենց, բայց այսօր քննադատում է Եկեղեցուն, որը միացել է Շարժմանը։
Միասնական բառի մեջ թաքնվում են կուսակցությունները, բոլորը մի կողմ դրեք, սա կուսակցական շարժում չէ, մտքներովդ չանցնի, ես միայն հպարտ կլինեմ, եթե բոլոր կուսակցությունները թողնեն մի կողմ նեղ միասնականությունը իրենց գաղափարի շուրջ, այսօր կարևորը համախմբված լինելն է, հավաքականությունն է»,- շեշտեց նա։

Նմանատիպ նյութեր
1930 դիտում
10:51 25-04-2022
Ես միշտ հպարտ կլինեմ ուս-ուսի կանգնել հայ համայնքի հետ. Ադամ Շիֆը մասնակցել է ապրիլի 24-ին նվիրված երթին
Այս բաժնից
1030 դիտում
17:26 31-10-2024
Ինչու հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը. Արտակ Զաքարյանը 10 պատճառ է ներկայացրել
580 դիտում
16:52 31-10-2024
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
3439 դիտում
16:28 31-10-2024
Ահազանգ իրավապահներին՝ 24 հազար դոլարով շենգեն վիզա են «դասավորել». Aravot.am