211652_close_icon
views-count1201 դիտում article-date 20:42 12-05-2024

«Ձեզ հանդարտ պահեք, էս տղերքին մի փչացրեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ոչ ոք չի հարձակվելու, չի ջարդելու, չի փշրելու». Բագրատ սրբազան

Այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ մեծ էկրանի վրա միացրեցին մի տեսանյութ՝ հիշեցնելով, թե ինչ սուտ խոստումներ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու չի կատարել:

Բագրատ սրբազանն ասաց. «Այն, ինչ տեսաք, մեր իրականությունն է: Երբ մենք ասում ենք՝ այս մարդը ստախոս է, չենք չափազանցնում, շարքը շատ երկար է: Խոստացել էր, որ այստեղ ելույթ կունենա, իր ժողովրդին կներկայացնի, որեւէ բան չի գործի առանց ձեր դատի: Ո՞ւր է հիմա: Ինքը գիտի ուր է, մենք էլ գիտենք ինչ ենք ուզում»:

Բագրատ սրբազանը դիմեց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին՝ ասելով. «Ձեզ հանդարտ պահեք: Էս տղերքին մի փչացրեք, մի բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ոչ ոք չի հարձակվելու, չի ջարդելու, չի փշրելու: Եվ ընդհանրապես փողոցներում մարդիկ իրենց անհամաձայնության գործողությունն են ծավալում, իրավունք չունեք անհամաչափ բռնի ուժ կիրառելու»:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր