211652_close_icon
views-count1405 դիտում article-date 23:18 12-05-2024

Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ ԱԽ քարտուղար. Նարիշկինը կմնա արտաքին հետախուզության պետ, Բորտնիկովը՝ ԱԴԾ-ի տնօրեն

 ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում կվերանշանակվի Վալերի Գերասիմովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը պետք է ղեկավարի քաղաքացիական անձ, որը պետք է բաց լինի նորարարությունների և առաջադեմ գաղափարների համար, - այս մասին հայտնել է Պեսկովը: 

Նարիշկինը կմնա արտաքին հետախուզության պետ, Բորտնիկովը՝ ԱԴԾ-ի տնօրեն, Զոլոտովը՝ Ռոսգվարդիայի հրամանատար։

Լավրովը կվերանշանակվի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Պուտինն ազատել է Նիկոլայ Պատրուշևին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է Սերգեյ Շոյգուն: 

ՌԴ ՆԳ նախարարի պաշտոնում վերանշանակվել է Վլադիմիր Կոլոկոլցևը։
 

Նմանատիպ նյութեր