1237 դիտում
11:40 14-05-2024
«Մեզ լավ ոստիկան է հանդիպել. ուրախացավ ակտիվիստը, քիչ հետո այդ «լավ ոստիկանը» նրան բերման ենթարկեց
Նորքում՝ Հանրային հեռուստաընկերությունից քիչ ներքեւ քաղաքացիները փակել էին փողոցը: Տարածքում պատահաբար անցնող երկու ոստիկան փորձեցին վերականգնել երթեւեկությունը: Ոստիկանը, որպես ողջամիտ ժամկետ, 2 րոպե ժամանակ տվեց՝ փողոցը բացելու՝ «մի րոպեն էլ անցավ»: «Ցավդ, տանեմ, ի՞նչ 2 րոպե, 5 րոպեից կբացեմ»,- համոզում էին ակտիվիստները: Ոստիկանները վիճում էին՝ «Սահմանադրությունը լիազորությունը տվել է ինձ, դո՞ւ ես որոշում ողջամիտ ժամկետը»:
Ակտիվիստներից մեկը՝ Գագիկ Հարությունյանը, որը գործողությունների կազմակերպիչն էր, ասում էր՝ «Մեզ լավ ոստիկան է հանդիպել»:
Մի քանի րոպե անց ոստիկանները ձեռքով հրելով՝ փողոցից դուրս բերեցին աղբամանները, որոնցով փակել էին փողոցը: Իսկ այդ «լավ ոստիկանները» Գագիկ Հարությունյանին բերման ենթարկեցին: Ոստիկանական մեքենա նստելիս երիտասարդը ժպիտով կոչով հանդես եկավ. «Ժողովուրդ ջան, լավ եղեք, կհանդիպենք մի քանի ժամից»: Հիշեցնենք, որ վաղ առավոտից Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում անհնազանդության գործողությունները սկսվել են: Ցույցերի 38 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ. հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1660 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1042 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան