211652_close_icon
views-count58094 դիտում article-date 15:06 14-05-2024

Տավուշի մարզի ոստիկանների պրոֆեսիոնալիզմը տվեց իր արդյունքը. նրանք վնասազերծել են բնակարանային գողերի, ովքեր թալանել էին անգամ 44-օրյա պատերազմում նահատակված ՀՀ ազգային հերոսի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարրության ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի), ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանոմւնքերի ծառայողները (բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ) մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Տավուշի մարզում հայտնաբերել ու վնասազերծել  են բնակարանային գողերի խումբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները աշխատանքներն իրականացրել են Դիլիջանում, Իջևանում, օրեր շարունակ կատարել են դարանակալումներ ու արդեն, երբ վստահ են եղել, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, խմբի անդամների մեծ մասին (գրեթե բոլորին), հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված խումբը Տավուշի մարզում կատարել է 10-ից ավելի բնակարանային գողություններ: Ստահակները անգամ չեն խորշել և իրենց սև գործը կատարել են 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, ՀՀ Ազգային հերոս 46-ամյա Թաթուլ Ղազարյանի տնից:

2023 թվականի դեկտեմբերի 9-ին հերոսի 76-ամյա հայրը դիմել էր ոստիկանության Իջևանի բաժին, և հայտնել, որ նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 13-րդ փողոցի 12-րդ տան առաջին հարկի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել տուն և այնտեղից գողացել ջեռուցման կաթսա, հեռուստացույց և հոսանքի կարգավորիչ՝ պատճառելով ընդհանուր 1.445.000 դրամի վնաս:

Նույն օրը դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Տավոշի մարզային քննչական վարչությունում «գողություն» հատկանիշներով նախաձեռվում է քրեական գործ ու ոստիկաններն ու քննիչները ամիսներ շարունակ իրականացրնում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ու արդեն երեկ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները համագրոծակցելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ իրենց գործընկերների հետ, նշված և մի քանի գողություններ կատարալու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչների (նախաքննության շահերից ելնելով այս պահին նրանց ինքնությունը չենք հայտնում) : Բեերման ենթարկվածների մեծ մասը փաստերի ճնշման տակ խոստովանել են կատաված գողությունները:

Բերման ենթարկվածները ոստիկանության Դիլիջանի  բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քնչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:

SHAMSHYAN.com-ը առաջիկայում կներկայացնի բնակարանային  գողություններ կատարող հանցավոր խմբի գործունեության հետևանքով բացահայտված դեպքերի ամվողջական տեղեկությունը:

Թաթուլ Ղազարյանի կենսագրությունը

Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին՝ Սևքար գյուղում: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետև ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2010-2012 թվականներինին սովորել էՌուսաստանի Դաշնության Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում։

Հետագա տարիներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամասերում (Մեհրաբ, Վարդենիս, Կողբ)։ 2018 թվականից եղել է Իջևանի զորամասի հրամանատար։ Բազմիցս արժանացել է պետական պարգևների։

Թաթուլ Ղազարյանը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 19-ին մարտադաշտից իր վիրավոր զինվորներին դուրս բերելիս։

2021 թվականի հունվարի 27-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և պարգևատրել են Հայրենիքի շքանշանով։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր