211652_close_icon
views-count35950 դիտում article-date 21:07 14-05-2024

Արմավիրի մարզում թալանել են Բերքառատ գյուղի զինղեկի բնակարանը․ հափշտակել են թղթադրամներ և մետաղադրամներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 26-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Հրանտ Հ․-ն և հայտնել, որ իր բնակարանի դուռը բացելու միջոցով գողացել են ոսկեղեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թարվերդյանը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։10-ից մինչև ժամը 12։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, հարմարեցված բանալիով բացելով Հրանտ Հ․-ի բնակարանի մուտքի դուռը, մուտք է գործել բնակարան, խառնել տան իրերը և հյուրասենյակի պահարանի մեջ դրված դրամապանակի միջից գողացել է գումար, իսկ նույն պահարանի մեջ դրված երկու պահոցների միջից գողացել է թղթադրամներ և մետաղադրամներ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հրանտ Հ․-ն աշխատում է Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր